Տէ՛ր, որո՞ւն երթանք: Դուն յաւիտենական կեանքի խօսքերն ունիս (Յովհ 6: 68):














 
                    

Կիրակի 14 Յունուար 2018

ՍՈ�'ՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ



Հովհաննես Մկրտիչն Ավետարանների մեջ Հիսուս ջրիստոսից հետո մեծագույն անձն ու գլխավոր գործիչն է, Աստծո թագավորության, այսինքն՝ ջրիստոսի Եկեղեցու դարաշրջանի պաշտոնապես բացողը: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ և Աստծո ներկայության ու շնորհների ներքո: 30 տարեկանում, միջնորդական առաքելությամբ, քարոզության է իջնում Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է... Ապաշխարության արժանի գործե՛ր կատարեցեք... որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. Գ 2, 9-10): Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որ ասում է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք նրա շավիղները» (Մատթ. Գ 3): Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտելն ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Իր այս առաքելությունից հետո Հովհաննեսին Հերովդես արքան նախ բանտարկում է իր եղբոր կնոջը հափշտակելու առիթով իրեն հանդիմանելու համար, ապա և գլխատում:







 
©Evangelizo.org 2001-2018