Տէ՛ր, որո՞ւն երթանք: Դուն յաւիտենական կեանքի խօսքերն ունիս (Յովհ 6: 68):



Անդամակցի՛ր. ել-մակիդ հասցէն գրէ՛


Անգամ մը եւս դի՛ր ել-մակիդ հասցէն

















 



Յակոբ Առաքեալին գրած ընդհանրական նամակը 1,12-18.
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ, եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին։
Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձւում», քանի որ Աստուած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի։
Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից։
Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում։
Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբուէք,
քանի որ ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից, որի մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուեր։
Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը։

Psalms 94(93),12-13a.14-15.18-19.








Մարկոս Աւետարանիչին գրած Աւետարանը 8,14-21.
Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը։
Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն միայն մէկ նկանակ ունէին իրենց նաւակի մէջ։
Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»։
Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին եւ ասում՝ հաց չունենք։
Յիսուս իմացաւ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում եւ չէ՞ք յիշում. ապշութի՞ւնն է ձեր մտքերը պատել։
Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք եւ չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում.
երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք»։ Եւ նրան պատասխանեցին՝ տասներկու։
«Եւ երբ եօթը նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք»։ Եւ նրանք պատասխանեցին՝ եօթը։



Այս հատուածը առնուած է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ պատրաստած տպագրութենէն








 
©Evangelizo.org 2001-2018