Տէ՛ր, որո՞ւն երթանք: Դուն յաւիտենական կեանքի խօսքերն ունիս (Յովհ 6: 68):



Անդամակցի՛ր. ել-մակիդ հասցէն գրէ՛


Անգամ մը եւս դի՛ր ել-մակիդ հասցէն

















 

Զ. Օր Յայտնութեան:

Պօղոս Առաքեալին կորնթացիներուն գրած Ա. նամակը 10,1-4.

Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգիտանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդութեան տակ էին եւ բոլորն էլ ծովով անցան.
եւ բոլորը, հետեւելով Մովսէսին, մկրտուեցին ամպ ու ծովի մէջ.
եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ուտելիքը կերան,
եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ըմպելիքը խմեցին, որովհետեւ խմում էին հոգեւոր այն վէմից, որ գնում էր նրանց հետ եւ այն վէմը ինքը՝ Քրիստոսն էր։

Մարկոս Աւետարանիչին գրած Աւետարանը 1,1-13.

Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը։
Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»։
Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»։
Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար։
Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը։
Եւ Յովհաննէսը հագել էր ուղտի մազից զգեստ եւ մէջքին՝ կաշուէ գօտի. եւ նրա կերակուրն էր մորեխ եւ վայրի մեղր։
Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար։
Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»։
Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում։
Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը՝ պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ։
Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։
Եւ անմիջապէս Հոգին նրան հանեց տարաւ դէպի անապատ։
Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից։ Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան։



Այս հատուածը առնուած է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ պատրաստած տպագրութենէն








 
©Evangelizo.org 2001-2017